ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ «Ֆենիքս» հոգեբանական ծառայությունների կենտրոն: Մեր թիմի մասնագետները օգնում են մարդկանց ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև դառնալ հոգեպես առողջ անհատներ, ովքեր վստահ և գիտակցված առաջ են գնում կյանքի ճանապարհով: Մենք աջակցում ենք ձեզ անձնական աճի և զարգացման ուղու վրա՝ օգնելով բացահայտել ձեր ներուժը և ձեռք բերել ներքին ներդաշնակություն:

Կենտրոնի նպատակն է տրամադրել որակյալ հոգեբանական ծառայություն բոլոր նրանց, ովքեր ունեն
անձնային աճի, անձնական խնդիրները լուծելու ցանկություն։

Խնդիրներ, որոնց հետ աշխատում ենք

Վախեր, տագնապ, խուճապային գրոհներ
Մասնագիտական կողմնորոշման խնդիրներ

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

patient-oriented

Այցելուամետ

Հաշվի ենք առնում յուրաքանչյուր այցելուի պահանջմունքներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով հոգեբանական աջակցության անհատական ծրագիր։

professionalism

Պրոֆեսիոնալիզմ

Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ մոտեցումը և մեր մասնագետները բազմափորձ են և հարուստ թե՛ տեսական, թե՛ պրակտիկ գիտելիքներով։

confidencial

Գաղտնիություն և էթիկա

Երաշխավորում ենք հանդիպումների լիարժեք գաղտնիությունը և հոգեբանական աջակցության շրջանակում մասնագիտական էթիկայի խիստ հետևումը։

empation

Էմպատիա

Ձգտում ենք մշտապես ձևավորել ապահով և աջակցող միջավայր, ուր յուրաքանչյուր այցելու իր հանդեպ կզգա ընկալողունակություն և ընդունում։ Սա մեզ համար առաջնահերթություն է։

learning

Մշտական աճ

Մեր մասնագետները պարբերաբար անցնում են վերաորակավորում, վերապատրաստումներ, որպեսզի կարողանան տրամադրել ավելի արդյունավետ օգնություն։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդատվություն
Հոգեթերապիա
Սեմինարներ
Դասընթացներ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Scroll to Top